Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Արայիկ Հարությունյան. Արցախը կրկին կվերածնվի, կհառնի փլատակներից

Արայիկ Հարությունյան. Արցախը կրկին կվերածնվի, կհառնի փլատակներից
20.02.2021 | 16:20

Այսօր արցախահայությունն ապրում է իր պատմության ամենաբարդ ու ծանրագույն շրջափուլերից մեկը, ասում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Այսօր լրանում է Արցախյան շարժման 33-ամյակը:

«Հանուն մեր նահատակների, մեր երազանքների ու սերունդների՝ Արցախը կրկին կվերածնվի, կհառնի փլատակներից ու կշարունակի իր հավերժական ընթացքը: Մենք պարտավոր ենք շարունակել Արցախյան շարժման արժեքաբանական պայքարը և լինել ավելի ուժեղ, ավելի զարգացած, կուռ ու միաբան՝ վճռականորեն պաշտպանելով մեր իրավունքներն ու ազատությունները, ազգային շահերն ու արժեքները, պատիվն ու արժանապատվությունը: Սա է հայ ժողովրդի հարատևման ճանապարհը», - նշում է Հարությունյանը:

Դիտվել է՝ 6191

Մեկնաբանություններ